Իրանի Թեհրանի նահանգի Արտակարգ իրավիճակների վարչությունը հայտնել է, որ Թեհրան-Կում ճանապարհին ավտոբուս է շրջվել, հայտնում է Tasnim-ը։
Արտակարգ իրավիճակների վարչության ղեկավար Մոհամմադ Իսմայիլ Թավաքլին Tasnim-ին տված հարցազրույցում ասել է, որ միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով 05:11-ին:
Նրա խոսքով՝ դեպքի վայրից հեռացել են շտապօգնության մի քանի մեքենա։
Թավաքլին նշել է նաեւ, որ վթարի հետեւանքով զոհվել է 2 մարդ, եւս 22-ը վիրավորվել են։ Տուժածները հոսպիտալացվել են։




























