Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության երկրորդ դիվիզիոնում գրանցվել է ֆուտբոլի պատմության ամենաարագ գոլը:

Նովոչերկասկի Միտոսի խաղացող Միխայիլ Օսինովը Գելենջիկի Օլիմպիայի դարպասը գրավել է հենց մեկնարկային խաղարկումից հետո, դաշտի կենտրոնից:

Նրա հետ կարող է մրցակցել միայն Աթլետիկո Մինեյրոյի խաղացող Ֆրեդը, որի գոլը եղել է 3,17-րդ վայրկյանին: