Ռուսատանի նախագահ Վլադիմիր Պուտինը  շուտով հանդես կա հատուկ հայտարարությամբ: Այս մասին հայտնում էԿրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Պուտինն ուղերձով հանդես կգա Երևանի ժամանակով 11:00-ին:

Նշենք, որ Ռուսաստանում անվտանգության աննախադեպ միջոցներ են ձեռնարկվել, Մոսկվայում հատուկ հսկողության տակ են առնվել կառավարական կառույցներն ու ճանապարհները:

 Անվտանգության դաշնային ծառայությունը քրեական գործ է հարուցել «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման ղեկավար,Պուտինի նախկին  խոհարար Եվգենի Պրիգոժինի դեմ`ռազմական հեղաշրջման կոչ հնչեցնելու համար:

Պրիգոժինը նախօրեին  մեղադրանքներ էր հնչեցրել Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը իր զինյալների ուղղությամբ կրակելու համար:

 Եվգենի Պրիգոժինը հայտարարել է Ռոստովի ռազմական օբյեկտների նկատմամբ վերահսկողության հաստատման մասին:

Ռոստովի ռազմական շտաբում ՌԴ պաշտպանության փոխնախարար Եվկուրովի ու ԳՇ պետի տեղակալ Ալեկսեևի հետ զրուցելիս Պրիգոժինը պահանջել է Շոյգուին ու Գերասիմովին: Հակառակ պարագայում նա սպառնացել է շարժվել Մոսկվա։