Երթեւեկությունը փակ է М-4 «Դոն մայրուղու 464-ից մինչեւ 777-րդ կիլոմետրը։ Այս մասին Թելեգրամ-ալիքում տեղեկացրել է նահանգապետ Ալեքսանդր Գուսեւը։
«Ներկա պահին М-4 «Դոն» մայրուղով երթեւեկությունը տարածաշրջանում փակ է 464-ից մինչեւ 777-րդ կիլոմետրը։ Խնդրում եմ բնակիչներին չերթեւեկել թե՛ տարածաշրջանային, թե՛ տեղական նշանակության ճանապարհներով։
Հանձնարարել եմ օպերատիվ կերպով օգնել բոլոր մեքենավարներին Վորոնեժի մարզի «Դոն» մայրուղով երթեւեկության պատճառով առաջացող խցանումների դեպքում։ Պրոֆիլային գերատեսչությունների, քաղաքային վարչության աշխատակիցները եւ կամավորականներն օպերատիվ կերպով մարդկանց ջուր եւ անհրաժեշտ պարագաներ են հասցնում։
Նրա խոսքով՝ չեղարկվել են առաջիկա զանգվածային բոլոր միջոցառումները Վորոնեժի մարզում։ «Իրավիճակը կայուն է։ Կենսապահովման բոլոր ծառայություններն աշխատում են հաստիքային ռեժիմով։ Խնդրում եմ բոլոր վորոնեժցիներին ու շրջանի հյուրերին պահպանել զսպվածություն եւ հանգստություն»։




























