Տվերի նահանգապետ Իգոր Ռուդենյայի որոշմամբ Տվերի մարզում չեղարկվել են հանգստյան օրերի զանգվածային բոլոր միջոցառումները, նշվել է տարածաշրջանի կառավարության մամուլի ծառայության Թելեգրամ-ալիքի հաղորդագրությունում, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նշվել է, որ Տվերի մարզում, ստեղծված իրավիճակի հետ կապված, միջոցներ են ձեռնարկվել քաղաքացիների եւ օբյեկտների ապահովման ուղղությամբ։ Իրավիճակը վերահսկում է մարզի ղեկավարը։ Երթեւեկությունը ճանապարհներին իրականացվում է հաստիքային ռեժիմով։ Միջոցառումների ժամանակավոր չեղարկման մասին իր Թելեգրամ-ալիքում տեղեկացրել է նաեւ Տուլայի մարզի կառավարությունը։
Տուլայի մարզում հակաահաբեկչական միջոցների ուժեղացման առնչությամբ որոշում է ընդունվել չեղարկել հանգստյան օրերին նախատեսված բոլոր զանգվածային միջոցառումները։ Նշվել է, որ Տուլայի մարզի կենսապահովման բոլոր ծառայություններն աշխատռում են հաստիքային ռեժիմով։




























