Ռուսաստանի խոշոր բանկերը կտրուկ բարձրացրել են փոխարժեքն օտարերկրյա արժույթ գնել ցանկացողների համար. դոլարը դրանցից շատերում գերազանցել է 90 ռուբլին, եվրոն՝ 100-ը, վկայում է «ՌԻԱ Նովոստի»-ի վերլուծությունը։
Ամենաբարձր փոխարժեքներ առաջարկում է «Ռոսբանկը». այստեղ ամերիկյան արժույթը կարելի է գնել 105 ռուբլով, իսկ եվրոպականը՝ 115-ով, վաճառել 76,17 եւ 82,97 ռուբլով համապատասխանաբար։ Ընդ որում՝ ամենաշահավետ փոխարժեքները «Պրոմսվյազբանկում» են, որտեղ մեկ դոլարի դիմաց պետք է վճարել 84,87 ռուբլի, մեկ եվրոյի դիմաց՝ 93,06։ Մոսկվայի վարկային բանկում՝ 86 եւ 93,5 ռուբլի եւ «Սբերբանկում»՝ 88,33 եւ 94,16 ռուբլի համապատասխանաբար։
«Գազպրոմբանկում» կարելի է դոլարը գնել 97,3 ռուբլով, եվրոն՝ 104,3, իսկ «Ռոսսելխոզբանկում»՝ 94,55 եւ 103,9 ռուբլով համապատասխանաբար։ «Ալֆա-բանկը» առաջարկում է դոլարը գնել 96 ռուբլով, եվրոն՝ 106, իսկ «Յունիկրեդիտ» բանկը՝ 95,05 եւ 102,74 ռուբլով, տեղեկացրել է «Պրայմը»։
ՎՏԲ-ում ամերիկյան արժույթը կարելի է գնել 92,45 ռուբլով, եվրոպականը՝ 100,5-ով։ Մի փոքր ավելի համեստ են «Открытие» բանկի փոխարժեքները, որտեղ դոլարը կարելի է գնել 90, եվրոն՝ 100 ռուբլով։
«Տինկոֆֆում» դոլարն արժե 91,1, եվրոն՝ 99,25 ռուբլի, «Սովկոմբանկում»՝ 91,7 եւ 99,2 ռուբլի, իսկ «Ռայֆայզենբանկում»՝ 91,19 եւ 99,42 ռուբլի համապատասխանաբար։




























