Մեծ Բրիտանիան եւ նրա դաշնակիցներն «ուշադիր հետեւում են Ռուսաստանի իրավիճակին», ասել է վարչապետ Ռիշի Սունակը։ Նա նաեւ կոչ է արել «բոլոր կողմերին պատասխանատու լինել եւ պաշտպանել խաղաղ բնակիչներին»։
«Մենք ուշադիր հետեւում ենք իրավիճակի զարգացմանը եւ կապի մեջ ենք մեր դաշնակիցների հետ։ Նրանցից ոմանց հետ ես կխոսեմ այսօր ավելի ուշ։ Գլխավորն այժմ բոլոր կողմերի համար պատասխանատվություն ցուցաբերելը եւ քաղաքացիականներին պաշտպանելն է։ Սա է այն ամենը, ինչ կարող եմ ասել այս պահին»,- ասել է Սունակը։





























