«Բելառուսը եղել եւ մնում է Ռուսատանի դաշնակիցը, որը լիովին կիսում է ՀՌՕ նպատակներն ու խնդիրները։ Այս մասին նշվել է Բելառուսի Անվտանգության խորհրդի հայտարարությունում։

«Դա Դոնբասում ռուս մարդկանց պաշտպանության ծանր, հարկադրված եւ արդարացված առաքելություն է։ Փաստորեն ընթանում է պայքար սլավոնական աշխարհի ապագայի համար։ Բելառուսները եւ ռուսները եղբայրական ժողովուրդներ են, մեր պետությունները կապված են քաղաքական միությամբ։ Եվ մենք չենք կարող մի կողմ քաշված մնալ այն իրադարձություններից, որոնք տեղի են ունենում Ռուսաստանի հարավում։

Ցանկացած սադրանք, ցանկացած ներքին հակամարտություն ռազմական եւ քաղաքական շրջանակներում, տեղեկատվական դաշտում եւ քաղաքացիական հասարակությունում նվեր է հավաքական Արեւմուտքին։ Անգամ եթե շահագրգիռ ուժերը կանգնած էլ չեն նման սցենարների ակունքներում, ապա շանսը բաց չեն թողնի զարգացնել եւ գլխավորել դրանք։ Դա կարող է հանգեցնել  աղետի։ Չի եղել Ռուսաստանի պատմության մեջ ավելի ահավոր բան, քան խռովությունը՝ ավերիչ եւ անիմաստ իր բնույթով։ Այն, ինչ տեղի է ունենում, չարժե այն հետեւանքներին, այն կորուստներին, որոնց կարող են հանգեցնել հուզական որոշումներն ու հակաիրավական գործողությունները։

Խաղաթղթին են դրված ժողովրդի շահերը, հասարակ քաղաքացիների կյանքը, Ռուսաստանի ամբողջականությունը։ Մենք կոչ ենք անում լսել բանականության ձայնը։ Այս դժվարին ժամանակներում բոլոր նրանք, ովքեր ներգրավված են անթույլատրելի դիմակայությանը իր նպատակների մեջ միասնական զինվորական եղբայրության ներսում, պետք են այնտեղ, որտեղ սլավոնական աշխարհի ապագան է, մեր միլիոնավոր մարդկանց ապագան։ Բելառուս ժողովուրդը միշտ եղել եւ լինելու է Ռուսաստանի հետ»։