Դոնի Ռոստովի բնակիչներին զգուշացրել են, որ քաղաքի փողոցներով հնարավոր է, որ ռազմական տեխնիկա անցնի, եւ կոչ են արել քաղաքացիներին դուրս չգալ տներից՝ անվտանգության նպատակներից ելնելով։ Այս մասին շաբաթ օրն իր Թելեգրամ-ալիքում գրել է քաղաքի վարչության ղեկավար Ալեքսեյ Լոգվինենկոն։
«Ռազմական տեխնիկայի հնարավոր անցման հետ կապված՝ խնդրում եմ ձեզ առավել ուշադիր եւ զգույշ լինել։ Ձեր անվտանգության նպատակներով դուրս մի եկեք տներից, բացառեք Ռոստովի կենտրոնական մասում գտնվելը եւ երեխաներին առանց հսկողության մի թողեք»,- գրել է նա։
Նրա խոսքով՝ քաղաքի առողջապահական հաստատություններն աշխատում են սովորական ռեժիմով, պացիենտներին ցուցաբերվում է պլանային բուժօգնություն։ «Շտապօգնության աշխատանքում խափանումներ չկան։ Շտապօգնության կանչերը սովորականի նման են»,- նշել է նա։





























