«Վագներ» ՄՌԿ-ի տեխնիկան շարժվում է Լիպեցկի շրջանով: Այս մասին հայտարարել է շրջանի նահանգապետ Իգոր Արտամոնովը։

«Իրավապահ մարմիններն ու իշխանությունները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ բնակչության անվտանգությունն ապահովելու համար։ Իրավիճակը վերահսկողության տակ է»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ հունիսի 23-ին «Վագներ» ՄՌԿ-ի տելեգրամյան ալիքում հայտարարություններ էին հայտնվել այն մասին, որ իրենց վրա օդային հարձակում է իրականացվել, որում մեղադրվում էր Ռուսաստանի ռազմական ղեկավարությունը։ «Վագներ»-ի ղեկավար Եվգենի Պրիգոժինը խոստացել է «վերականգնել արդարությունը»։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է հարձակման մասին մեղադրանքները, իսկ Անվտանգության դաշնային ծառայությունը քրեական գործ է հարուցել Պրիգոժինի դեմ՝ զինված ապստամբություն հրահրելու մեղադրանքով։

Ավելի ուշ Պրիգոժինը ասաց, որ վերահսկողության տակ է վերցրել Ռոստովի ռազմական օբյեկտները, այդ թվում օդանավակայանը: Ավելի հաղորդվեց, որ Վորոնեժի բոլոր առանցքային օբյեկտները նույնպես «Վագներ»-ի վերահսկողության տակ են։