Թուրքիայի եւ ՌԴ նախագահի միջեւ ՌԴ–ում վերջին զարգացումների հետ կապված հեռախոսազրույց է տեղի ունեցել։

Թուրքական Anadolu–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահականից հայտնել են, որ երկոր երկրների նախագահները քննարկել են Ռուսաստանում տեղի ունեցող զարգացումները։ Էրդողանը շեշտել է, որ այս իրավիճակում կարեւոր է ողջախոհ քայլեր իրականացնել։

Հեռախոսազրույցում Թուրքիայի նախագահը շեշտել է, որ այս զարգացումներում պետք չէ որեւէ մեկը խառնվի։

Էրդողանը հայտնել է ՌԴ նախագահին, որ խնդրի խաղաղ կարգավորման համար Թուրքիան պատրաստ է իրենից պահանջվող քայլերն իրականացնել։