2023-ի սկզբից Ռուսաստանից մեկնած IT մասնագետներից յուրաքանչյուր հինգերորդը վերադարձել է երկիր։ Ավելի հաճախ այթի մասնագետները վերադառնում են Թուրքիայից և Ղազախստանից, ՏԱՍՍ-ի հարցմանը հայտնել է hh.ru-ի մամուլի ծառայությունը։

2023-ի հունիսի վերջին hh.ru-ի հետազոտական ծառայության անցկացրած վերլուծությունը ցույց է տալիս, որ 2023-ի սկզբից մեկնած IT մասնագետների միանգամից 19%-ը, այսինքն՝ յուրաքանչյուր հինգերորդն իր ամձնական թերթիկում բնակութան վայրը նշել է «Ռուսաստան»։

2023 թվականի ամռանն այդ մասնագետներն ավելի հաճախ Ռուսաստան են վերադառնում  Թուրքիայից (25%-ը)։ 23%-ը վերադարձել է Ղազախստանից, Վրաստանից և Հայաստանից 17%-ական, Սերբիայից 13%։ Բացի այդ ռուսաստանցիները վերադառնում են Ուզբեկստանից, Կիպրոսից, Ղրղզստանից, Չեռնոգորիայից, Թայլանդից և Բելառուսից։