Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը և Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցում քննարկել են երկկողմանի հարաբերություններում առկա իրավիճակը, ինչպես նաև Ռուսաստանի որոշ տարածաշրջաններում ստեղծված իրավիճակի հետ կապված փոփոխությունները։

Իրանի արտգործնախարարն այդ հեռախոսազրույցի ընթացքում պաշտպանել է օրենքի գերակայության սկզբունքը բոլոր երկրներում, այդ թվում հարևան բարեկամական Ռուսաստանում և քննադատել է երկրների գործերին միջամտելու ցանկացած փորձ՝ Ռուսաստանի ներքին իրավիճակը լիովին ներքին հարց համարելով և համոզվածություն հայտնելով, որ Ռուսաստանը կհաղթահարի այս փուլը, տեղեկացնում է ԻՐՆԱ-ն։

Սերգեյ Լավրովը ևս ընդգծել է, Ռուսաստանի նախագահի հայտարարության համաձայն, երկրի տարածքային ամբողջականության օրենքի գերակայությանը հետևելու անհրաժեշտությունը՝ ավելացնելով, որ Ռուսաստանն արագ հաղթահարում է այս իրավիճակը։

Ռուսաստանի արտգործնախարարը, իր հերթին, նշել է երկու երկրների փոխհարաբերությունների բարձր մակարդակը և ընդգծել երկկողմանի պայմանավորվածություններին հետևելու անհրաժեշտությունը։