Կրեմլի մարդն, ակնհայտորեն, շատ է վախենում, և, հավանաբար, թաքնվում է ինչ-որ տեղ, չի երևում։ Համոզված եմ, որ նա արդեն Մոսկվայում չէ։ Ինչ-որ տեղ է զանգահարում, ինչ-որ բան է խնդրում․․․ Նա գիտի, ինչից է վախենում, քանի որ հենց ինքն է ստեղծել այդ սպառնալիքը։ Եվ ինչքան ավելի երկար նա կարողանա վազվզել իր բունկերներով, այնքան ավելի շատ կկորցնեք բոլորդ․․․ բոլորդ, ով կապված է Ռուսաստանի հետ, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Ի՞նչ պետք է անենք մենք՝ ուկրաինացիներս։ Մենք պաշտպանելու ենք մեր երկիրը։ Մենք չենք լռելու և անգործության չենք մատնվելու։ Այս պատերազմում մեր հաղթանակը լինելու է միանշանակ։ Իսկ ի՞նչ եք անելու դուք։ Ինչքան ավելի երկար ձեր զորքերը լինեն ուկրաինական հողում, այնքան ավելի մեծ փլուզում նրանք հետո կբերեն Ռուսաստան։ Ինչքան ավելի երկար այդ մարդը լինի Կրեմլում, այնքան ավելի մեծ կլինի աղետը»,- նշել է Զելենսկին, տեղեկացնում է ՈՒՆԻԱՆ-ը։




























