ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր զրուցել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ՝ Ռուսաստանում իրավիճակը քննարկելու համար։ Այս մասին ասվում է Պետքարտուղարության մամուլի քարտուղար Մեթյու Միլերի հաղորդման մեջ։

«Պետքարտուղար Բլինքենը հաստատել է, որ ԱՄՆ-ի աջակցությունն Ուկրաինային չի փոփոխվի։ Միացյալ Նահանգները սերտ համաձեյնացվածություն կպահպանեն Ուկրաինայի հետ իրավիճակի զարգացմանը համեմատ»,- նշվում է հաղորդման մեջ։