Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ խոսել է «Վագներ» ՄՌԿ-ի ղեկավար Եվգենի Պրիգոժինի հետ և «համոզել մի կողմ թողնել բիզնես հավակնությունները, և դրանք չխառնել պետական կարևորության հարցերին»։

«Կարծում էի՝ նա լսեց ինձ, բայց պարզվեց, որ այդ չարությունը նրա մեջ այս ողջ ընթացքում միայն մեծացել է։Ձեռներեցության մեջ անհաջող գործարքների շղթան և շարունակական վիրավորանքը, որն իր գագաթնակետին հասավ, երբ Սանկտ-Պետերուրգի իշխանությունները նրա դստերը չտրամնադրեցին ցանկալի հողատարածքը։ Մեկ մարդու ամբարտավանությունը կարողացավ հանգեցնել այսպիսի վտանգավոր հետևանքների և հակամարտության մեջ ներքաշել մեծ քանակությամբ մարդկանց»,- իր տելեգրամյան ալիքում գրել է Կադիրովը։

Նա նաև կոչ է արել «Վագներ» ՄՌԿ-ի բոլոր մարտիկներին «այսուհետ սթափ լինել իրենց որոշումներում»։

«Մտածեք երկրի ապագայի, ձեր ընտանիքների, երեխաների մասին։ Նման գործողությունները կարող են աղետալի արդյունքների հանգեցնել։ Հիմա ամեն ինչ խաղաղ ավատվեց, առանց արյունահեղության, բայց դա կարող է պատահել։ Ծայրահեղ միջոցը կլիներ դաժան ճնշումը և ոչնչացումը ցանկացած մեկի, ով ոտնձգություն կանի Ռուսաստանի Դաշնության ամբողջականության վրա»,- նշել է Չոչնիայի ղեկավարը։