ԱՄՆ պաշտպանության նախարար Լոյդ Օստինն այսօր հեռախոսազրույցներ է ունեցել Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լեհաստանի և Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարների հետ՝ Ռուսաստանի իրավիճակը քննարկելու նպատակով։ Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Միացյալ Նահանգները սերտ համաձայնեցվածություն կպահպանեն դաշնակիցների և գործընկերների հետ՝ իրավիճակի հետագա զարգացման համեմատ։ Նախարար Օստինը հաստատել է, որ ԱՄՆ-ի աջակցությունն Ուկրաինային չի փոփոխվի»,- ասված է հաղորդման մեջ։





























