Իր ջրերում չինական նավերի նավարկման դեմ Հանոյի բողոքից մի քանի շաբաթ անց՝ կիրակի, վիետնամական Դանանգ քաղաք է ժամանել ամերիկյան «Ronald Reagan» ավիակիրը, տեղեկացնում է AFP-ն։
Չինական հետազոտական նավը, առափնյա պահպանության և ձկնորսական մի քանի նավեր մի քանի շաբաթ նավարկել են Հարավչինական ծովի Վիետնամի բացառիկ տնտեսական գոտում, ինչն առաջացրել է Վիետնամի արտգործնախարարության բողոքը։
Ամերիկյան ավիակրի այցը հետևել է նախորդ ամիս վիետնամական Դանանգ Հնդկաստանի ՌԾՈՒ նավերի ժամանմանը, ինչպես նաև այս շաբաթվա սկզբին հարավարևելյան ափին գտնվող Կամրան քաղաք Ճապոնիայի ռազմական խոշոր նավի մտնելուն։
Նոր Հարավային Ուելսի համալսարանի փորձագետ գուեն Տխե Ֆիոնգի կարծիքով, ԱՄՆ-ի և Վիետնամի միջև ամուր երկկողմանի կապերը առանցքային են Վաշինգտոնի համար, եթե նա ուզում է գերիշխող տերություն մնալ տարածաշրջանում։
«ԱՄՆ-ն հույս ունի, որ իր ամենաահարկու ռազմածովային նավերից մեկն ուղարկելով՝ ի դեմս Վիետնամի կստանա հուսալի և ստուգված գործընկերոջ»,- ասել է նա։
Ապրիլին ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը կարճատև այցով ժամանել էր Հանոյ և հասկացրել, որ ուզում բարելավել դիվանագիտական հարաբերությունները։





























