Իսրայելի օրենսդիրները կիրակի ձեռնամուխ են եղել այն օրինագծի քննարկմանը, որը սահմանափակում է Գերագույն դատարանի լիազորությունները, այդպիսով վերսկսելով կատաղի դիմադրությունը դատական բարեփոխմանը, որ նախաձեռնել է վարչապետ Նաթանյահուի կրոնաազգայնական դաշինքը, տեղեկացնում է Reuters-ը։
Հակակառավարական ցույցերը Նաթանյահուին ստիպեցին մարտին կանգնեցնել դատական բարեփոխումը, որպեսզի փոխզիջումային բանակցություններ անցկացնի ընդդիմադիր կուսակցությունների հետ։ Սակայն անցած շաբաթ նա հայտարարեց, որ այդ բանակցություններն անարդյունավետ են և կարգադրեց վերսկսել որոշ օրենսդրական ակտեր։
Կոալիցիայի օրենսդիրները հայտարարել են, որ նոր օրինագիծը ավելի մեղմ տարբերակ կլինի նախկին առաջարկության համեմատ, որը գրեթե ամբողջովին վերացնում էր գործադիր իշխանության նկատմամբ որոշումներ կայացնելու Գերագույն դատարանի լիազորությունները։
Ընդդիմությունը, սակայն, պնդում է, որ նոր օրինագիծը նախկինի պես դուռ կբացի կոռուպցիայի համար։





























