Այսօր՝ հունիսի 25-ին, Վոլգոգրադում ազատ է արձակվել երեկ ձերբակալված քաղաքագետ և հրապարակախոս Միխայիլ Սերենկոն։ Նրա մերձավորների վկայությամբ, նախօրեին նրան օպերատիվ գերատեսչությունների աշխատակիցները տարել էին անհայտ ուղղությամբ, տեղեկացնում է V1.RU-ն։

«Ինձ հարցաքննեցին որպես «Վագներ» ՄՌԿ-ի գործով վկայի։ Ես պատմեցի, որ այդ խմբից ոչ մեկին չեմ ճանաչում, ծանոթ եմ միայն մարտիկներից մեկի հոր հետ, պապն արդեն 70 տարեկան է։ Քննիչներն, ապրեն, գրագետ տղաներ էին։ Հարցաքննեցին ինձ, ամեն ինչ պարզաբանեցին և ազատ արձակեցին։ Աղջիկներս, իհարկե, խիստ վախեցել էին, լաց էին լինում»,- պատմել է քաղաքագետը։

Նա ավելացրել է, որ հիմա արդեն տանն է, և իր նկատմամբ ոչ մի գործ չի հարուցվել։