Մեծ Բրիտանիայում Իրանի գործերի հավատարմատար Մեհդի Հոսեյնի Մատինը հայտարարել է, որ Լոնդոնը Իրանի դեսպանությանն է վերադարձրել մ․թ․3-րդ դարի հարթաքանդակը, որը Իրանում կտրվել է ժայռից և գաղտնի դուրս  բերվել երկրից, տեղեկացնում է Mehr-ը։

Ուրբաթ Մեհդի Հոսեյնի Մատինն իր տելեգրամյան ալիքում գրել էր, որ Իրանի դեսպնությունն ընդունել է Սասանյան կայսրության ժամանակաշրջանին (224-651 թթ․) պատկանող հնադարյան հարթաքանդակը՝ Բրիտանական թանգարանում երեք ամիս ցուցադրելուց հետո։

Մեկ մետրից ավելի բարձրություն ունեցող հազվագյուտ հարթաքանդակին  ազդեցիկ տղամարդ է պատկերված։

Փորձագետները կարծում են, որ 30 մլն ֆունտ ստերլինգից ավելի գնահատված արտեֆակտը հավանաբար բերվել է Իրանի հարավարևմտյան մասից, որտեղ գտնվում է սասանյան ժամանակաշրջանի ժայռապատկերների մեծ մասը։