Ադրբեջանի Շեքիի շրջանում երկրաշարժ է գրանցվել, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները։

3 մագնիտուդ ուժգնության երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 16։39-ին Շեքիի սեյսմակայանից 12 կմ հյուսիսարևմուտք։

Էպիկենտրոնը եղել է 16 կմ խորության վրա։

Ցնցումներ չեն զգացվել