Մոսկվայում եւ Մոսկվայի մարզում չեղարկվել է հակաահաբեկչական գործողության իրավական ռեժիմը։ Այս մասին հայտնում է Ազգային հակաահաբեկչական կոմիտեն։

«Մարդկանց կյանքին, առողջությանը, գույքին եւ օրենքով պաշտպանվող այլ շահերին սպառնացող վտանգի բացակայության պատճառով հակաահաբեկչական գործողության ղեկավարը, Մոսկվայի եւ Մոսկվայի մարզերի հարցերով Ռուսաստանի ԱԴԾ-ի ղեկավարը որոշել է չեղյալ հայտարարել Մոսկվայում եւ Մոսկվայի մարզում 2023 թվականի հունիսի 26-ի ժամը 09:00-ից ակաահաբեկչական գործողության իրավական ռեժիմը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Մոսկվայի տարածքում, Մոսկվայի եւ Վորոնեժի մարզերում հնարավոր ահաբեկչությունները կանխելու նպատակով շաբաթ օրը սահմանվել էր հակաահաբեկչական գործողության ռեժիմ։