Արեւմուտքը չի պատրաստվում միջամտել Ռուսաստանում ստեղծված իրավիճակին՝ վերջին իրադարձությունների լույսի ներքո։ Լյուքսեմբուրգում ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը ժամանելուց հետո մասին երկուշաբթի հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը՝ մեկնաբանելով խռովության փորձը։

«Հասկանալի է, որ խոսքը Ռուսաստանում իշխանության համար ներքաղաքական պայքարի մասին է, եւ մենք դրան չենք միջամտում»,- ասել է նա։ «Դեռեւս պարզ չէ, թե ինչ է կատարվում այնտեղ», - ասել է Բերբոքը: «Եվ դեռ պարզ չէ, թե ինչ կլինի Ռուսաստանում տարբեր խաղացողների հետ», - հավելել է նա: