ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ դաշինքը հետեւում է Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձություններին եւ դրանք համարում է նրա ներքին գործը։
«Մենք հետեւում ենք Ռուսաստանում իրավիճակին։ Հանգստյան օրերին տեղի ունեցած իրադարձությունները Ռուսաստանի ներքին գործն են։ Բայց դա նաեւ նախագահ Պուտինի կողմից թույլ տրված մեծ ռազմավարական սխալի եւս մեկ ցուցադրություն է»,- Լիտվա կատարած այցի ժամանակ, ասել է նա։





























