Իրանում ավազե փոթորիկը հարվածել Սիստան և Բելուջիստան նահանգներին:

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ քամու արագությունը հասել է 30 մ/վրկ-ի։

Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ տուժել է 330 մարդ, նրանցից 57-ը հոսպիտալացվել են։

Նահանգի իշխանությունները բնակիչներին խորհուրդ են տվել նախազգուշական միջոցներ ձեռնարկել, խուսափել փոքր ճանապարհորդություններից և բաց տարածքներում տեղաշարժերից: