Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն «Վագներ» խմբի ղեկավար Եվգենի Պրիգոժինի խռովությունն անվանել է Ռուսաստանի ներքին գործ, որով պետք է զբաղվի այդ երկիրը։
«Ակնհայտ է, որ դա Ռուսաստանի ներքին գործն է, եւ նա ինքը պետք է լուծի այն»,- ասել է Թրյուդոն լրագրողներին Իսլանդիա կատարած այցի ժամանակ, հեռարձակումը վարել է կանադական հեռուստատեսությունը։
Նա ավելացրել է, որ արեւմտյան դաշնակիցները քննարկում են «հնարավոր մարտահրավերները եւ հնարավոր հետեւանքները մեր անվտանգության, մեր մարդկանց անվտանգության եւ գլոբալ կայունության համար»։
«Բոլորը շատ հարցեր ունեն, թե ինչ էր դա իրականում նշանակում, բայց մենք առայժմ այնքան էլ շատ պատասխաններ չունենք, իսկ շահարկումները հենց հիմա, իմ կարծիքով, գուցե, չափազանց անարդյունավետ կլինեն»,- ավելացրել է Թրյուդոն։
Նա կոչ է արել շարունակել աջակցությունն Ուկրաինային։





























