ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուժայինների հետ խորհրդակցության ժամանակ շնորհակալություն է հայտնել նրանց կատարած աշխատանքի համար։

Նա առաջարկել է վերլուծել վերջին օրերին երկրի ներսում տեղի ունեցած խժդժությունները։

Հիշեցնենք, որ հանդիպմանը ներկա են գտնվել գլխավոր դատախազը, ՆԳՆ ղեկավարը, պաշտպանության նախարարը, ԱԴԾ տնօրենը, Ռոս գվարդիայի ղեկավարը, քննչական կոմիտեի ղեկավարը, ինչպես նաև Կրեմլի վարչակազմի ղեկավարը։