Առաջիկա հարյուր տարվա ընթացքում մարդկությունը կարող է կազմակերպել առաջին իսկական միջգալակտիկական ճանապարհորդությունը, կարծում են պաշտպանության ոլորտում ամերիկյան հեռանկարային հետազոտական ծրագրերի վարչությունում (DARPA):
Սակայն DARPA-ի այս հայտարարությունը գիտնականները թերահավատությամբ են ընդունել: Եվ դրա հիմնական պատճառներից մեկը տիեզերքում սեքսի անհնարինությունն է: Դեպի մոտակա աստղային համակարգեր ճանպարհորդությունը, նույնիսկ ամենաբարձր արագության դեպքում, կպահանջի հարյուրամյակներ: Այսինքն, տիեզերանավում պետք է մահանան եւ ծնվեն մի քանի սերունդներ, եւ վերարտադրության հարցն առանցքային է դառնում, պարզաբանում է The Daily Mail-ը:
«Գրավիտացիայի բացակայության պայմաններում սեքսով զբաղվելն ու երեխաներ ունենալն իսկական դժոխք է»,-ասում է Մասաչուսեթսի համալսարանի կենսաբան Աֆինա Անդրեադիսը: Շատ գիտնականներ նույնիսկ կասկածում են, որ բեղմնավորում հնարավոր է երկրի ձգողության ուժի բացակայության պարագայում:
Բացի այդ, մարդու համար վտանգավոր է միջաստղային ճառագայթումը. օրգանիզմի վրա նրա երկարատեւ ազդեցությունն առայժմ դժվար է պատկերացնել:
Միայն այս բոլոր խնդիրների լուծման պարագայում արժե մտածել այլ գալակտիկաներ հասնելու մասին, փոխանցում է NEWSru.com-ը:




























