Իրանի հարավարեւելյան Սիստան եւ Բելուջիստան նահանգում փոշու փոթորիկները ստիպել են Սիստանի շրջանի ավելի քան 1000 բնակիչների դիմել հիվանդանոցներ եւ բժշկական կենտրոններ, հաղորդում է IRNA-ն:
Նահանգի Ճգնաժամային իրավիճակների վարչության շտաբի ղեկավար Մաջիդ Մոհեբբին հայտնել է, որ անցյալ հինգշաբթիից փոշու ուժեղ փոթորիկնրը տարածվել են Սիստանի 5 քաղաքներում, այդ թվում Զաբոլում, Համունում, Հիրմանդում եւ Նիմրուզում, ինչի հետեւանքով 1059 մարդ հոսպիտալացվել է։ Նրանցից 145-ը դեռ հիվանդանոցներում են։
Քամու արագությունը հասել է 30 մ/վրկ-ի։





























