44-օրյա պատերազմի եւ հայտարարված ռազմական դրության ժամանակահատվածում զինծառայության կարգի դեմ ուղղված, ինչպես նաեւ այլ հանցագործությունների դեպքերով նախաձեռնված բազմաթիվ  քրվարույթներ վերաբերում են ընդհանուր առմամբ 12 600 անձի: Այս մասին, այսօր՝ հունիսի 27-ին, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հրցին, թե քան դասալիք է եղել պատերազմի ժամանակ:

«Քրեական գործերն առնչվում են քաղաքացիների, զինծառայողների կողմից զորահավաքայինզ որակոչից խուսափելու,  հրման չկատարելու, դասալքության, զորամասը ինքնակամ թողնելու, անդամահատման եղանակով զինվորական ծառայության կամ դրա առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելու, զինծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելու եւ այլ դեպքերի»,-ասաց նա:

«Հիմա, թե այս թվից քանի մարդ մեղավոր կճանաչվի, որքանն անմեղ կճանաչվի, ում նկատմամբ քրեական հետապնդումը կդադարեցվի, ում նկատմամբ գործը կգնա դատարան, այդ հարցին ես չեմ կարող պատասխանել»,-ընդգծեց Փաշինյանը: