Ռոսգվարդիայի ղեկավար Վիկտոր Զոլոտովը հայտարարել է, որ ուժային գերատեսչությունները վստահ էին իրենց հաղթանակում, խռովարարները չէին գրավի Մոսկվան, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

«Կարմիր կետը սկսվում էր արդեն Տուլայից։ Երբ նրանք արդեն Լիպեցկի մոտ էին, մեզ համար պարզ դարձավ, մենք գիտեինք, որ հաղթելու ենք»,- լրագրողներին ասել է նա։

«Նրանք կմոտենային Մոսկվային, շատ արյուն կթափվեր, բայց Մոսկվան չէին գրավի»,- հավելել է Զոլոտովը։