Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ «Վագներ»-ի մարտիկներից վախենալու ոչինչ չկա, նրանց մարտական փորձը, եթե այս ՄՌԿ-ի հրամանատարները գան երկիր, օգտակար կլինի բելառուսական կողմի համար։
«Հիմա շատ խոսակցություններ ու դատարկախոսություններ կան․ «Վագներ», «Վագներ», «Վագներ»։ Մարդիկ չեն հասկանում, որ մենք էլ պրագմատիկ ենք այս հարցին մոտենում։ Եթե նրանց հրամանատարները գան մեզ մոտ ու օգնեն մեզ... Փորձ։ Լսիր, նրանք առաջնագծում գրոհային ջոկատներ են: Կպատմեն մեզ, թե ինչն է կարեւոր հիմա: Պուտինն (Ռուսաստանի նախագահ) ինձ վերջին անգամ ասաց՝ հակամարտկոցային պայքար, առանց դրա անհնար է։ Անօդաչուներ։ Նրանք անցել են դրա միջով։ Նրանք կասեն զենքի մասին. որն է լավ աշխատել, որը՝ ոչ։ Եվ մարտավարությունը, եւ սպառազինությունը եւ ինչպես հարձակվել, ինչպես պաշտպանվել։ Դա անգնահատելի է։ Ահա սա մենք պետք է վագներցիներից վերցնենք», - երեքշաբթի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինի հետ զրույցում ասել է նա։
Նա ընդգծել է, որ, նրանցից պետք չէ վախենալ։
«Մենք արդեն ականջը սրած ենք պահում», - ընդգծել է նա։





























