44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստին Փաշինյանի մասնակցությունը հերթական շոուն է։ Այս մասին այսօր «SOS Artsakh» ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Նրա խոսքով՝ դա նաեւ անհավասար պայմաններ է ստեղծում հանձնաժողովում ավելի վաղ հարցաքննված անձանց համար, եւ ապրիորի վարչապետին մյուսներից վեր է դասում։ Նա հիշեցրեց, որ հանձնաժողովի կանոնադրության 6-րդ կետի համաձայն՝ հանձնաժողովի գործունեությունը չպետք է հանրային լինի։

«Ըստ էության, մենք գործ ունենք Փաշինյանի հերթական ասուլիսի հետ։ Նրա ելույթը ոչնչով չի տարբերվում իր մյուս ելույթներից»,-նկատեց Օհանյանը։

Նրա խոսքով՝ հանձնաժողովի կազմը բաղկացած է ՔՊ-ական պատգամավորներից, ուստի այն չի կարող լիարժեք բացահայտել 44-օրյա պատերազմի հանգամանքները։