Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատմել է «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինի հետ զրույցում 30-րոպեանոց հայհոյանքների մասին, հաղորդում է «ԲԵԼԹԱ»-ն։

Համապատասխան հայտարարությունը Լուկաշենկոն արել է բարձրագույն սպայական կազմին ուսադիրների հանձնման արարողության ժամանակ։

Նրա խոսքով՝ զրույցի կազմակերպման գործում դեր է ունեցել գեներալ Յունուս–Բեկ Եվկուրովը։ Զրույցի առաջին փուլին մասնակցել է նաեւ ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը։

«Եվկորուվից բացի, առաջին փուլին մասնակցել է նաեւ ԱԴԾ տնօրեն Բորտնիկովը։ Այդ բանակցություններին այլեւս ոչ ոք չի մասնակցել»,-ասել է Լուկաշենկոն։