Հունիսի 27-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կուսակցության մամուլի հաղորդագրության համաձայն՝ վարչությունը որոշել է, որ Երևանի ավագանու սպասվող ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կմասնակցի առանց դաշինքի։

Ամփոփվեցին Քաղաքական ժողովի արդյունքները, քննարկվեցին կուսակցական բնույթի հարցեր։