Ամերիկյան CNN հեռուստաընկերությունը սյուժե է ցուցադրել Լեռնային Ղարաբաղի տարածքում հնագույն Տիգրանակերտ քաղաքի պեղումների մասին, որը նկարահանել է հայկական «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը:
Երեք օր շարունակ այս սյուժեն ցուցադրվել է CNN-ի եթերում:
Դեռ 7 տարի առաջ ոչ ոք չէր կարող մտածել անգամ, որ այդտեղի քարերը Տիգրանակերտ քաղաքի պարսպի քարերն են, ասված է սյուժեում:
Հնագետների խոսքով, իրենց ջանքերով արդեն հայտնաբերվել է քաղաքի 4-5 մետրանոց պատը, որը կառուցվել է Տիգրան Մեծի օրոք` մ.թ.ա. 1-ին դարում:
«Քաղաքը զբաղեցրել է շուրջ 50-60 հեկտար տարածք»,- ասում է պեղումների խմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը:
Պեղումների վայրում հայտնաբերվել է նաեւ սպասք, որը լայնորեն կիրառել են այն ժամանակվա հայերը:











