Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը Մոսկվայում Իրանի իրավակարգի ուժերի գլխավոր հրամանատար Ահմադռեզա Ռադանի հետ քննարկել է հատուկ ծառայությունների եւ իրավապահ մարմինների հետ կապված ռուս-իրանական համագործակցության շարունակմանն առնչվող հարցեր, չորեքշաբթի հայտնել են ՌԴ Անվտանգության խորհրդից։
«Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը Մոսկվայում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության իրավակարգի ուժերի գլխավոր հրամանատար Ահմադռեզա Ռադանի հետ։ Քննարկվել են հատուկ ծառայությունների եւ իրավապահ մարմինների հետ կապված ռուս-իրանական համագործակցության շարունակմանն առնչվող հարցեր»,- հայտնում է Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը։





























