Իրանի Իսպահան քաղաքում տեղի կունենա 67-ամյա տղամարդու մահապատժի իրագործումը, ով մեղադրվում է 37 կանանց ու աղջիկների բռնաբարելու մեջ:
Տղամարդուն ժողովրդի մեջ անվանում են «Հին աղվես»:
Մահվան դատավճիռը կիրագործվի Իսպահանում, երեք օրից: Այս մասին հայտնել է քաղաքի դատախազ Մոհամեդռեզա Հաբիբին, հաղորդում է FARS գործակալությունը:
Ներկայանալով ոստիկանության աշխատակից, փաստաբան, հունարիտար կազմակերպության ներկայացուցիչ եւ պաշտոնատար անձ, նա մտել է քաղաքացիների տները եւ բռնաբարել միայնակ աղջիկներին ու կանանց:
«Հին աղվեսի» տան խուզարկության ժամանակ առգրավվել է 100 ժամանոց ֆիլմ, իր կատարած հանցագործությունների մասին:




























