Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւի գազանանոցում փորսուղն իր վանդակից փախել է «հետաքրքիր զրուցակցի»` կզաքիսի մոտ, հաղորդում է «Սեգոդնյան»` վկայակոչելով գազանանոցի տնօրեն Ալեքսեյ Տոլստոուխովին:
Պարբերականի զրուցակիցը նշել է, որ փորսուղը փախել է մենակությունից եւ փախել է հենց նույն ընտանիքին պատկանող կենդանու` կզաքիսի մոտ, որի հետ «զրուցելու շատ բան ունի»:
Կենդանաբանական այգու աշխատակիցները համաձայն չեն իրենց ղեկավարի հետ: Նրանք ենթադրում են, որ փորսուղը, պարզապես, որոշել էր փախչել գազանանոցից, բայց ինչ-որ բան շփոթել է եւ հայտնվել կզաքիսի վանդակում, հաղորդում է Lenta.ru-ն:




























