Իսպանիան կմիանա ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության եվրոպական համակարգին, գրում է El Pais-ը:

Թե կոնկրետ ինչպես է Իսպանիան մասնակցելու ՀՀՊ համակարգին, անհայտ է, սակայն, որոշ տվյալներով, ՀՀՊ տարրերը կտեղակայվեն  Իսպանիայի Կադիս նահանգի Ռոտա քաղաքի ռազմածովային ուժերի բազայում, հաղորդում է Lenta.ru-ն:

Ավելի վաղ ԱՄՆ-ն արդեն համաձայնություն է ձեռք բերել մի շարք երկրների հետ` այդ երկրների տարածքում ՀՀՊ տարրեր տեղակայելու վերաբերյալ, որոնց շարքում են Լեհաստանը, Չեխիան, Ռումինիան, Թուրքիան եւ Նիդերլանդները: Իր տարածքում դեմ չէ նման տարրեր տեղակայել նաեւ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: