Հարավային օսիայի իշխանությունները հանել են հանրապետություն մուտք գործելու սահմանափակումները: Այս մասին հաղորդում է «ՌԵՍ» գործակալությունը` վկայակոչելով Հարավային Օսիայի ԱԳ նախարար Մուրատ Ջիոեւին:
Նախարարի խոսքով, սահմանափակումները հանվել են, կապված «իրավիճակի նորմալացման» հետ:
Հիշեցնենք, որ օտարերկրացիներին արգելվել էր Հարավային Օսիա մուտք գործել հոկտեմբերի 3-ից: Այդ սահմանափակումները վերաբերում էին նաեւ ՌԴ քաղաքացիներին: Նախկինում նշվել էր, որ սահմանափակումները ուժի մեջ կլինեն մինչեւ այդ հանրապետությունում նախատեսված նախագահական ընտրությունների օրը, որը տեղի է ունենալու նոյեմբերի 13-ին:




























