Եգիպտոսի զինված ուժերի գերագույն խորհրդի նախագահ Հուսեյն Տանտավին հայտարարել է, որ բանակը չի պատրաստվում իր թեկնածուին առաջադրել նախագահական ընտրություններում:
Այս մասին այսօր` հոկտեմբերի 5-ին, հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով եգիպտական MENA գործակալությունը:
Եգիպտոսում նախագահական ընտրությունների օրը դեռ հայտնի չէ:




























