Բաքվում գիշերը Արցախի նկատմամբ սեփական ագրեսիան բացատրում են հայերի «սադրանքներով»։

Առաջնորդվելով տարիներով մշակված ոճով՝ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակումը, հայտարարել է, որ «ՀՀ վարչապետը կրկին մոլորեցնում է միջազգային հանրությանը», եւ որ «Ադրբեջանը պատասխան միջոցներ է ձեռնարկել ռազմական սադրանքի դեմ, որի հետեւանքով ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել»։

Հաջիզադեի խոսքով՝ «Հարավային Կովկասում հիմնական ապակայունացնող գործոնը Հայաստանի ԶՈւ-ն է, որն ի հեճուկս միջազգային իրավունքի եւ պարտավորությունների՝ ամբողջությամբ դուրս չի եկել Ադրբեջանի տարածքից»։

Նա հավելել է, որ «Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու փոխարեն Հայաստանը պետք է կատարի իր պարտավորություններն ու հարգի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը ոչ թե խոսքով, այլ գործով»։