Ջեյհուն Բայրամովը ԱՄՆ կատարած այցի ընթացքում բանակցություններ է վարել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։ Այս մասին սոցցանցում հայտնել է ինքը՝ Բայրամովը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Միացյալ Նահանգներ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ես մտքեր փոխանակեցի Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։ Մենք քննարկել ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման և խաղաղության գործընթացը։ Քննարկել ենք հետկոնֆլիկտային իրավիճակը, տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման խնդիրները»,- գրել է նախարարը։





























