Ադրբեջանի եւ ԼՂՀ զինված ուժերի շփման գծում կրկին հայ զինվոր է մահացել:

ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այսօր` հոկտեմբերի 5-ին, ժամը 17.00-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակված կրակոցից, գլխի շրջանում ստանալով հրազենային մահացու վիրավորում, զոհվել է ՊԲ զինծառայող, 24-ամյա Յուրի Արամի Սարգսյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: