Հայաստանում հարհավաքությունը պետք է համապատասխան լինի ստացվող շահույթին: Այս մասին, այսօր` հոկտեմբերի 5-ին, հայտարարեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ-ում ավանդական բրիֆինգի ժամանակ:
«Խորհրդարանում պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ, պատգամավորներն արդարացիորեն նշում են պետեկամուտների հավաքագրման լրացուցիչ ուղղությունների մասին: Հետեւաբար, մենք պետք է կրճատենք ստվերային շրջանառությունը: Մենք առանձնացնում ենք ոլորտներ, որոնցում արձանագրվում է մեծ շահույթ եւ մշակում գործիքներ համապատասխան հարկման համար, որի ժամանակ ավելի շատ կվճարի նա, ով ավելի շատ շահույթ ունի»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ 2012-ի պետական բյուջեի նախագծում հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը սահմանվել է 17,4 տոկոս:
2012-ին ակնկալվում է հավաքել 732 մլրդ դրամի հարկեր, իսկ կանխատեսվող ՀՆԱ-ն կլինի 4 219 մլրդ դոլար:
2011-ին այդ ցուցանիշները կազմում են 650 եւ 3 763 մլրդ դրամ, իսկ հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը` 16,8 տոկոս:




























