Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը մեկնաբանել է այսօր` հոկտեմբերի 5-ին, ադրբեջանական կողմի դիպուկահար գործողություններից մեկ հայ զինվորի սպանության եւ 2 զինվորի վիրավորվելու փաստը:

«Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահար գործողությունները, որոնց հետեւանքով հոկտեմբերի 5-ին ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետում հրազենային վիրավորում են ստացել ժամկետային զինծառայողներ Հենրիկ Ռաֆիկի Խաչատրյանը եւ Խաչատուր Հրանտի Սուքիասյանը, իսկ ԼՂՀ-ում զոհվել է զինծառայող Յուրի Արամի Սարգսյանը, ցույց է տալիս, որ Ադրբեջանը ոչ միայն արհամարհում է հրադադարի ռեժիմը պահպանելու միջազգային հանրության կոչերը, այլեւ վտանգում է տարածաշրջանի փխրուն կայունությունը` ինքնաբերաբար պատասխանատվություն կրելով բոլոր անցանկալի հետեւանքների համար»,- ասել է նա: