NEWS.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ, եւս մեկ էլիտար գողություն է կատարվել Երեւանում:
Օրերս գողություն է կատարվել Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկիի բնակարանից, որը գտնվում է մայրաքաղաքի Բարբյուս փողոցի վրա:
Մեր աղբյուրների փոխանցմամբ, գողացել են ոսկյա զարդեր ու փող: Մեր տեղեկությունը հաստատեցին նաեւ ոստիկանության լրատվության վարչությունում, որտեղից փոխանցեցին, որ գողությունը կատարվել է հոկտեմբերի 3-ի առավոտյան, ապա նշեցին, որ գողությունը կատարվել է տեխնիկական միջոցներով, մուտքի դռան փականը բացելով:
Կատարվում է նախաքննություն, դեռ ձերբակալվածներ չկան:




























