Հայրենիքի համար նահատակվածների ու անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա կապակցությամբ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 29-ին այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և մասնակցել օրվա խորհրդին նվիրված միջոցառմանը:

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի նախագահի մամուլի գրասենյակից: